Շաքարային դիաբետի արդյունավետ հսկողության կարևորագույն պայմաններից է ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտությունը։ Այս առումով գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) որոշման «ոսկե ստանդարտ» է համարվում բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆիայի (HPLC) մեթոդը։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ լաբորատոր ախտորոշիչ միասնական կենտրոնի ղեկավար, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ Զարուհի Գևորգյանի խոսքով՝ HPLC մեթոդով HbA1c-ի որոշման դեպքում չափման միջին արժեքից ստանդարտ շեղումը (CV) կազմում է 2%-ից պակաս։ Այդ պատճառով այս մեթոդը որպես «ոսկե ստանդարտ» հաստատված է Ամերիկյան շաքարային դիաբետի ասոցիացիայի (ADA), ինչպես նաև միջազգային ստանդարտներ սահմանող այլ կառույցների՝ NGSP (National Glycohemoglobin Standardization Program) և IFCC (International Federation of Clinical Chemistry and Laboratory Medicine) կողմից։
«Հետազոտությունն իրականացվում է ճապոնական արտադրության TOSOH GX համակարգի միջոցով, որը միակն է Հայաստանում։ Այս HPLC վերլուծիչը լայնորեն կիրառվում է ռեֆերենս և ակադեմիական լաբորատորիաներում՝ իր բարձր վերլուծական ճշգրտության, մեթոդի գերազանց ստանդարտացման, բարձր վերարտադրելիության և նվազագույն միջամտությունների շնորհիվ։
Տվյալ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գնահատել վերջին երեք ամիսների ընթացքում արյան գլյուկոզայի միջին մակարդակը՝ ապահովելով շաքարային դիաբետի ապացույցների վրա հիմնված ճշգրիտ ախտորոշում»,- նշում է Զարուհի Գևորգյանը։
.png)